• ''Կանանց վերնախավը ֆրանսախոս աշխարհում'' խորագրով միջազգային համաժողով
  • Բաց դռների օր 2018
  • ԴիջիԹեք էքսպո
  • Մամլո ասուլիս /ԻԿՄ
  • Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
  • Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանատանը 2018

« Design thinking » թեմայով աշխատարանը կամ ինչպես ճիշտ ներկայացնել նախագիծը

«Ստեղծարար մտածելաոճ»-ի 1-ին մոդուլից հետո, Իլ դը Ֆրանս շրջանի,   ՀԲԸՄ–ի, «ESCP Europe»-ի, «ՀայԹեք Եվրոպայի»  հետ համագործակցաբար իրականացվող ձեռնարկատիրական մոդուլի  շրջանակում՝  Հայաստանում ֆրանսիական համալսարանում,  անցկացվեց « Design thinking » աշխատարանը:

Համալսարանի 11 ուսանողներ՝ մասնավորապես ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 1-ին կուրսից, ծանոթացան « Storymakers » մեթոդին, որպեսզի կարողանան արդյունավետ կերպով նախագիծ ներկայացնել: Ձեռնարկատերերից և նորագույն տեխնոլոգիաների ոլորտի գործիչներից կազմված ժյուրին ներկա էր աշխատարանի վերջին երկու օրերին ուսանողների աշխատանքները գնահատելու և նրանցից լավագույններին մրցանակ հանձնելու համար:

 «Storymakers»-ի համահիմնադիր  Կորին Վարոքիերսը և դիզայներ Սանյա Ալ Սաասդին բանախոսություններով հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում (Տոկիո, Մոնրեալ, Մադրիդ, Բեռլին, Սան Ֆրանցիսկո), հատկապես մագիստրատուրայի ուսանողների կամ ձեռնարկությունների աշխատակիցների համար: «Ձեռնարկատիրական 1-ին քայլերը վաղ են արվում Հայաստանում: Կեցցե՛ն Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողները, ես տպավորված եմ ձեր աշխուժությամբ և տաղանդով: Հիանալի գաղափար էր 1-ին կուրսից ուսանողներին ուսուցանել  ձեռնարկատիրական գիտելիքներ», - իր տպավորություններով կիսվեց Կորին Վարոքիերսը: