• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Էրիկաս Պետրիկասի այցը ՀՖՀՀ

Սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՖՀՀ-ի ռեկտորն ընդունեց Հայաստանում  Լիտվայի արտակարգ և լիազոր  դեսպան Ն.Գ. պարոն Էրիկաս Պետրիկասին:

ՀՖՀՀ-ի ներկայացումից հետո, նրանք քննարկեցին արվեստաբան Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Նա երկար տարիներ ապրել է Փարիզում և առաջինն էր, ով 20-րդ դարում նկարագրել ու վերականգնել է հայկական պատմական հուշարձանները:

ՀՖՀՀ-ի ուսանողների համար Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությունը  կկայանա 2018թ. մարտին Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում: