• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ամբիոններ

Ֆրանսերեն լեզվի ամբիոն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ֆրանսերեն լեզվի ամբիոնը ստեղծվել է 2000 թվականին: Ամբիոնը ֆրանսերենի դասավանդման նոր մեթոդներ է առաջարկում՝ հաշվի առնելով հետևյալ երեք բաղադրիչները.

  • հաղորդակցության նպատակների վրա հիմնված լեզվի դասավանդում՝ ըստ հետևյալ հմտությունների՝ բանավոր խոսք, գրավոր խոսք, գրավոր խոսքի ընկալում, բանավոր խոսքի ընկալում, քերականություն,
  • ուսանողի կողմից ֆրանսերեն լեզվի յուրացումը, որի համար ուսանողը պետք  է կարողանա հիշել և տարբերել ֆրանսերեն լեզվի առանձնահատկությունները իր մայրենի լեզվից, օգտագործել լեզուն շփման ընթացքում. ուսանելու սկզբնական շրջանում կազմելով պարզ, իսկ ավելի ուշ փուլերում նաև բարդ նախադասություններ,
  • լեզվի դասավանդում մասնագիտական նպատակներով:

 

Նպատակները

Ամբիոնը նպատակ ունի ուժեղացնել իր աշխատանքները Մուդլ մանկավարժական հարթակի միջոցով և մոտիվացնել ուսանողներին դասավանդման հաղորդակցության և տեղեկատվության տեխնոլոգիաների գործիքների կիրառման  միջոցով: Այն նաև նպատակ ունի վերապատրաստել ուսանողներին և նրանց պատրաստել Ալիանս Ֆրանսեզի կողմից կազմակերպված թեստերին (2-րդ կուրսում  DELF B1 և DELF B2 4-րդ կուրսում):

Համալսարանն ունի ավելի քան 1000 ուսանող և կոչված է պատրաստելու Հայաստանի և Կովկասի տարածաշրջանի աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին համապատասխանող բարձրակարգ մասնագետներ:

Շրջանավարտներն իրենց գիտելիքները, հմտությունները և միջազգային փորձն օգտագործում են ի շահ  Հայաստանի, Ֆրանսիայի և Եվրոպայի միջև հարաբերությունների զարգացման:

Համալսարանը նաև ֆրանսերեն լեզվի դասընթացներ է կազմակերպում աշխատակազմի, դասախոսների և ասպիրանտների համար:

Ընդհանուր առմամբ համալսարանում դասավանդվում է 650 ժամ ֆրանսերեն:

 

Դասախոսական կազմը

Ամբիոնի դասախոսական կազմը բաղկացած է բազային և մասնագիտական ֆրանսերենի դասավանդման ոլորտներում հարուստ փորձ ունեցող մասնագետներից և ունի 22 հայ դասախոս ինչպես նաև 1 կամավոր: Դասախոսական կազմում կա նաև Ֆրանսերենի դասախոսների միջազգային ֆեդերացիայի փորձագետ (FIPF):

 

Ամբիոնի վարիչ՝ Անաիդա Գասպարյան

Ընդունելության ժամերը՝

Երեքշաբթի՝ 10:00-12:00

Չորեքշաբթի՝ 11:00-12:00

Հինգշաբթի՝ 11:00-12:00

Ուրբաթ՝ 13:30-15:30

 

 

Օտար լեզուների ամբիոն

Օտար լեզուների ամբիոնն իրականացնում է հետևյալ լեզուների դասավանդում՝

  • Անգլերեն
  • Իսպաներեն
  • Գերմաներեն
  • Ռուսերեն

 

ՀՖՀՀ-ի բոլոր ֆակուլտետներում անգլերենը դասավանդվում է որպես երկրորդ պարտադիր օտար լեզու: Գերմաներենի, իսպաներենի և ռուսերենի ուսուցումը կամընտրական է: Անգլերեն և մյուս օտար լեզուների դասավանդումն ընթանում է գործնական պարապմունքներով, դասավանդման մեթոդները հիմնված են հաղորդակցական արդի մոտեցումների վրա: Ուսումնական բուն գործընթացից զատ ամբիոնում իրականացվում են նաև գիտական, կրթական և մշակութային նախագծեր:

 

Դասախոսական կազմը

Ներկայումս ամբիոնում դասավանդում են անգլերենի 18, գերմաներենի 4, իսպաներենի 4 և ռուսերենի 4 դասախոսներ:

 

Ամբիոնի վարիչ՝ Զարուհի Սողոմոնյան

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի, Երեքշաբթի 09:00-12:00

 

Հումանիտար և սոցիալական գիտությունների ամբիոն

ՀՖՀՀ-ի Հումանիտար և սոցիալական գիտությունների ամբիոնը գործում է համալսարանի ստեղծումից ի վեր: Առաջին կուրսում դասավանդվում են հայոց լեզու, հայկական քաղաքակրթություն, տրամաբանություն, փիլիսոփայություն, քաղաքացիական պաշտպանություն և առաջին բուժօգնություն առարկաները, երկրորդ կուրսում՝ հռետորիկա և էթիկա:

 

Դասախոսական կազմը

Ամբիոնում դասավանդում են 8 փարձառու դասախոսներ, որոնցից 5-ը գիտության թեկնածու դոցենտներ են և մեկը՝ ոստիկանության փոխգնդապետ:

 

Ամբիոնի վարիչ՝ Հովհաննես Հովհաննիսյան

Ընդունելության ժամերը՝

Չորեքշաբթի՝ 10:00-12:00 / 16:20-17:20

Հինգշաբթի՝ 10:30-13:30

 

Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն

ՀՖՀՀ-ի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին:

Ամբիոնում գործում է 3 սպորտային խմբակ՝

  • Աթլետիկա
  • Բոդիբիլդինգ
  • Սպորտային պարեր

 

Ներկայումս ամբիոնում դասավանդում են 3 դասախոս:  Ամբիոնը պարբերաբար կազմակերպում է սպորտային առաջնություններ:

 

Ամբիոնի վարիչ՝ Դավիթ Խիթարյան

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի՝ 12:00-14:00

Չորեքշաբթի՝ 12:00-14:00

Ուրբաթ՝ 12:00-14:00

 

Մաթեմատիկայի ամբիոն

Ամբիոնն իրականացնում է հետևյալ մաթեմատիկական և վիճակագրական առարկանների  դասավանդում՝

  • Մաթեմատիկա նախապատրաստականի աշակերտների համար
  • Ընդհանուր մաթեմատիկա
  • Նկարագրական վիճակագրություն
  • Ֆինանսական մաթեմատիկա
  • Հավանականություն և վիճակագրություն
  • Օպտիմացման մեթոդներ, ժամանակային շարքեր և կախատեսումներ
  • Տվյալների վերլուծություն վիճակագրական փաթեթների օգնությամբ

 

Նպատակները

Ուսանողներին սովորեցնել մոդելավորել տնտեսական և ֆիանսական բազմապիսի երևույթներ, այնուհետև քանակական մեթոդների կիրառմամբ լուծել վերոնշյալները, ուսումնասիրել հավանականային մոդելներ, ծանոթանալ տնտեսաչափության տարրերին, ինչպես նաև վիճակագրական ծրագրային փաթեթների օգնությամբ կատարել վերլուծություններ:

 

Դասախոսական կազմը

Ամբիոնում դասավանդում են 8 փարձառու դասախոսներ, որոնցից 4-ը ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածուներ են, այդ թվում 3-ը՝ դոցենտներ:

 

Ամբիոնի վարիչ՝ Արամ Եսայան

Ընդունելության ժամերը՝

Երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ՝ 14:00-17:00