• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում
   

Ասպիրանտուրա

Կարևոր ուղղություն համալսարանի զարգացման համար

Հայաստանում ֆրանսիական համալսարանի համար 2016-2017 ուսումնական տարում առաջնային է ասպիրանտուրայի ներդրումը՝ որպես հաստատության ճանաչվածության և զարգացման գործում կարևոր ուղղություն:

Համալսարանում առաջնահերթությունը կտրվի իրավունքի, բանկային և ապահովագրության բնագավառի մասնագետների հետ սերտ համագործակցությամբ իրականացվող գիտական հետազոտություններին:
ՀՖՀՀ-ի ասպիրանտուրայի բաժինը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի համալսարանների դոկտորական դպրոցների հետ համատեղությամբ՝ այնտեղ գրանցված մեր ասպիրանտների հետազոտական աշխատանքները և գիտական ղեկավարների գործունեությունը համակարգելու՝ ի նպաստ ՀՖՀՀ-ում գիտահետազոտական աշխատանքների զարգացման:

 

Գիտական թեզերի թեմաները կառնչվեն՝

  • տնտեսագիտության, մասնավորապես կառավարման և մարքեթինգի,
  • ինչպես նաև հանրային և մասնավոր իրավունքի բնագավառներին:

Պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունք Ասպիրանտուրայում