• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ֆրանս Ալումնի

Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարարության նախաձեռնությամբ Կամպուս Ֆրանսը ստեղծեց բազմալեզու Ֆրանս Ալումնի էլեկտրոնային հարթակը, որը հիանալի գործիք է շրջանավարտների համար շփումները պահպանելու, Ֆրանսիայում և միջազգային ասպարեզում մասնագիտական նպաստավոր առիթներից օգտվելու, մշակութային իրադարձություններին մասնակցելու կամ զարգացումն ինքնակրթությամբ շարունակելու համար:

Կազմավորված թեմատիկ խմբերում հնարավոր կլինի զրուցել ցանցի անդամների հետ: Բավարար է միայն միանալ ցանցին և ավելացնել մեկնաբանություններ մասնակիցների քննարկումներին:

Հնարավոր է նաև քննարկումներ նախաձեռնել Ալումնի հարթակի հանրությանը հետաքրքիր թեմաների շուրջ և այդպիսով դառնալ տվյալ խմբի ադմինիստրատոր:

Ֆրանս Ալումնի հաթակն ընձեռում է մի շարք հնարավորություններ՝

  • թեմատիկ խմբեր, որոնք ձեզ կօգնեն կապեր ստեղծել,
  • հիանալի տեղեկատու, որը ձեզ  կուղղորդի Ալումնի ցանցում,
  • էլեկտրոնային լրագիր, որը ձեզ կօգնի հետևել Ֆրանսիայի իրադարձություններին,
  • ամբողջական ծառայություններ, որոնք կնպաստեն ձեր կարիերայի առաջընթացին,
  • շահավետ համագործակցություններ, որոնք կբազմապատկեն ձեր հնարավորությունները:

Ֆրանս Ալումնի հարթակի կայք