Շրջանավարտներ

Այսօր Հայաստանում ֆրանսիական համալսարանն (ՀՖՀՀ) ունի ավելի քան 1700 շրջանավարտ, ովքեր կարևոր պաշտոններ են զբաղեցնում մարքեթինգի, կառավարման, աուդիտի, հաշվապահության և իրավաբանական ոլորտներում Հայաստանի ամենադինամիկ ձեռնարկություններում, որտեղ հաճախ աշխատանքի են ընդունվում անգամ ուսումնառության ընթացքում:

2016թ. հունիսին ՀՖՀՀ-ն աշխատանքի տեղավորման վերաբերյալ հարցում է իրականացրել 11 տարիների շրջանավարտների շրջանում: Մեկ և ավելի ՀՖՀՀ դիպլոմներ ստացած 1456 շրջանավարտից համալսարանի կարիերայի կենտրոնը կարողացել է կապ հաստատել 1346 շրջանավարտի հետ, այսինքն՝ հարցմանը պատասխանել է շրջանավարտների 92,4%-ը:

Այդ հարցման արդյունքում ստացվել են բազմատիվ տեղեկություններ, մասնավորապես մեր շրջանավարտների մասնագիտական ներգրավվածության վերաբերյալ:

ՀՖՀՀ-ի «Շրջանավարտի տեղեկատու 2005-2015»-ը մանրամասն ներկայացնում է շրջանավարտների աշխատանքի տեղավորման ցուցանիշները: