• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Մագիստրատուրա

Նպատակը

ՀՖՀՀ-ում Մագիստրատուրայի ուսուցման նպատակն է կրթել բարձրակարգ մասնագետներ, որոնք համապատասխանում են հայաստանյան աշխատաշուկայի պահանջներին և կկարողանան իրենց հմտությունն ու գիտելիքները ի սպաս դնել Հայաստանի զարգացմանը: Ուսանողները ձեռք են բերում կառավարչական հմտություններ՝ ընդունակ լինելով ղեկավարել  աշխատաթիմեր և առաջխաղացում ունենալ դեպի ղեկավար պաշտոններ:

Մագիստրատուրայում դասավանդում են կրթության տարբեր բնագավառների փորձագետներ՝ ֆրանսիացի դասախոսներ, գիտության թեկնածուներ և դոկտորներմ սոցիալ-տնտեսական ոլորտի մասնագետներ: Նրանց դասավանդումը կրթությանը տալիս է անհրաժեշտ մասնագիտական որակներ, ինչն ուսանողներին օգնում է հեշտությամբ գտնել աշխատանք:

Ուսման տևողություն

Ուսուցումը Մագիստրատուրայում 2 տարի է:

Ընդունելություն

Մագիստրատուրայում ընդունելությունը իրականացվում է հետևյալ 3 մասնագիտությունների գծով՝ Մարքեթինգ և վաճառք, Ֆինանսներ և վերահսկողություն, Միջազգային գործարարական իրավունք:

  • Մարքեթինգ և վաճառք մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել առևտրի, մարքեթինգի, վաճառքի և հաղորդակցության բնագավառի բարձրակարգ մասնագետներ:
  • Ֆինանսներ և վերահսկողություն մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել որակյալ կադրեր բանկերում, ֆինանսական հաստատություններում, ապահովագրական, աուդիտորական և այլ ընկերություններում աշխատելու համար:
  • Միջազգային գործարարական իրավունք մասնագիտացմամբ Մագիստրատուրայի նպատակն է պատրաստել իրավաբաններ, որոնք կաշխատեն առևտրի և արդյունաբերական պալատներում, ֆինանսական հաստատություններում կամ միջազգային կառույցներում: Նրանք կարող են ծավալել իրավական խորհրդատուի կամ փաստաբանի գործունեություն:

Դիմորդները պետք է՝

  • Կատարելապես տիրապետեն ֆրանսերենին (Եվրոպական շրջանակի Բ 2 մակարդակ),
  • Ունենան համապատասխան բնագավառի Բակալավրիատի կամ Licence-ի դիպլոմ:

ՀՖՀՀ Licence-ն ավարտած ուսանողների ընդունելությունը Մագիստրատուրայի 1-ին կուրս կատարվում է ՀՖՀՀ-ի ներքին կանոնադրությամբ (ընդունելություն ակադեմիական արդյունքների կամ անձնական գործի քննության հիման վրա):
Այլ բուհերի շրջանավարտների ընդունելությունը, անկախ նրանց դիպլոմից և աշխատանքային փորձից, անցկացվում է ՀՖՀՀ-ի և Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանների կողմից՝ գրավոր քննության և հարցազրույցի միջոցով:
Մարքեթինգի և առևտրի բաժնի Մագիստրատուրա կարող են ընդունվել նաև ֆրանսերենի և գրականության Բակալավրի (Licence) և Մագիստրոսի (Master) դիպլոմ ունեցող այն շրջանավարտները, որոնք՝

• Ունեն մարքեթինգի կամ առևտրային գործունեության ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ:

• Հաջողությամբ կանցնեն Մագիստրատուրայի նախապատրաստական դասընթացը և կհանձնեն ընդունելության քննությունները:

Մագիստրատուրայի ընդունելության հայտ (արտաքին դիմորդների համար)Առկա է ֆրանսերենով

Մագիստրատուրայի ընդունելության հայտ (ներքին դիմորդների համար Առկա է ֆրանսերենով

Մագիստրատուրայի ընդունելության պայմաններ (ՀՖՀՀ ուսանողների համար) 2017 - 2018

Մագիստրատուրայի ընդունելության պայմաններ (արտաքին դիմորդների համար) 2017 - 2018