• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Ասպիրատուրա

2016-2017 ուսումնական տարում Հայաստանում ֆրանսիական համալսարանը ասպիրանտուրա ներդրեց Իրավաբանության, Կառավարման և Մարքեթինգի բնագավառներում:

ՀՖՀՀ-ի ասպիրանտուրայի բաժինը սերտորեն համագործակցում է Ֆրանսիայի համալսարանների դոկտորական դպրոցների հետ համատեղությամբ և համակարգվում է ֆրանսիացի գիտական ղեկավարի կողմից: Ասպիրանտուրայի տևողությունը 3 տարի է, ասպիրանտը լրիվ դրույքով պետք է գտնվի համալսարանում և 2-3 ամիսն անցկացնի Ֆրանսիայի դոկտորական դպրոցում:

ՀՖՀՀ-ն և իր գործընկերները ամսական կրթաթոշակ են հատկացնում ասպիրանտին և համաֆինանսավորում են վերջինիս կեցությունը Ֆրանսիայում:

Թեկնածուներն ընտրվում են ըստ տեղերի քանակի, հայտարարության միջոցով՝ հանձնելով ընդունելության քննություններ:

ՀՀ Կրթության և գիտության նախարարության աջակցությամբ ասպիրանտուրայում գործում է պարտադիր զինծառայությունից տարկետման իրավունքի 1 տեղ: