• Երթ դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
  • CE
  • Ձմեռը ՀՖՀՀ-ում

Կրթաթոշակ և սոցիալական օգնություն

Կրթաթոշակ և սոցիալական օգնություն ՀՖՀՀ-ի ուսանողներին

ՀՖՀՀ-ն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Հայկական Բարեգործության Ընդհանուր Միության,  Ընկերական Օգնության Հայկական Ընկերակցության և Ֆրանկոֆոն փաստաբանների միության աջակցությամբ կրթաթոշակներ և սոցիալական օգնություն է տրամադրում ՀՖՀՀ-ի ուսանողներին՝ ըստ սահմանված օրենքի հոդվածի:

 

Սոցիալական օգնության մասին օրենք

Հայաստանի Հանրապետության  բարձրագույն կրթության մասին օրենքը թույլ է տալիս բարձրագույն ուսումնական հաստատություններում սահմանել սոցիալական օգնություն: Համանուն տեքստը ներառված է ՀՀ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին օրենքի 6.4.1 հոդվածում, որտեղ ասվում է. «Բարձրագույն ուսումնական հաստատությունը վճարովի համակարգում սովորող ուսանողական համակազմի առնվազն տասը տոկոսին` ուսանողների վարձավճարներից գոյացած բյուջեի առնվազն յոթ տոկոսի չափով, իր միջոցների հաշվին` հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, իրականացնում է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում»:

 

ՀՖՀՀ

ՀՖՀՀ-ում գործում է ուսանողական նպաստի տրամադրման 2 տարբերակ.

  • Առաջինը ակադեմիական առաջադիմության կրթաթոշակն է, որը լավագույն ուսանողին թույլ է տալիս յուրաքանչյուր կիսամյակ օգտվել 25,50 կամ 100% զեղչային համակարգից: 2016 թվականին ավելի քան 140 ուսանող օգտվել են ակադեմիական առաջադիմության կրթաթոշակից:
  • Երկրորդը սոցիալական օգնության նպաստն է: Հանձնաժողովը ուսումնասիրում է հայտ ներկայացրած յուրաքանչյուր ուսանողի փաստաթուղթը, առանձնացնում է տարբեր չափանիշներ՝ ընտանիքի սոցիալական կարգավիճակ, միակողմանի ծնողազուրկ ուսանողներ, հաշմանդմներ կամ պատերազմական իրավիճակների հետ կապ ունեցող ուսանողներ, սահմանամերձ շրջաններում ապրող ուսանողներ, նույն համալսարանում սովորող մի քանի ուսանող: Այս տարի 65 ուսանող օգտվել են վերը նշված սոցիալական օգնությունից:

 

2016-2017թթ. Հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել է համալսարանի բյուջեից ուսանողների 20%-ին (օրենքով սահմանված նվազագույնը 10%-ի փոխարեն)  տրամադրել 10% սոցիալական օգնություն (օրենքով սահմանված նվազագույնը 7%-ի փոխարեն):