1. Skip to Menu
  2. Skip to Content
  3. Skip to Footer>

ՀՖՀՀ պատրաստում է մասնագետներ 4 ֆակուլտետներում.

Իրավաբանական

gestion1
...դատական, վարչական իրավունք

Ֆինանսների

gestion1
…բանկային գործ և ապահովագրություն...

Կառավարման

gestion1
...մենեջմենթ, հաշվապահություն ...

Մարքեթինգի

gestion1
...վաճառք և մարքեթինգ ...

Հայտարարություն

Մեր նոր կայքը հասանելի է հետևյալ հասցեով www.ufar.am

 


Licence/Բակալավրի կրթական ծրագիր

Տպել Էլ.փոստ

Նպատակը: Licence/Բակալավրի կրթական ծրագրի նպատակն է ապահովել մասնագիտական բնագավառի հիմնարար գիտելիքներ և նախնական մասնագիտացում, որը նրանց թույլ կտա հավակնել միջին օղակի պաշտոններին:

Տևողությունը: Ուսման տևողությունը 4 տարի է:

Ընդունելությունը: ՀՖՀՀ-ն նպատակ ունի Կառավարման, Ֆինանսների, Իրավաբանական և Մարքեթինգի ֆակուլտետներում պատրաստել խելացի, լայնախոհ, մասնագիտական աշխարհի մարտահրավերներին դիմակայելու ընդունակ և միջազգային միջավայրին հարմարվող մասնագետներ:

Դիմորդների գնահատման եղանակը հիմնված է փոխհատուցման մոդելի վրա, որը թույլ է տալիս ընդունել տարբեր նախասիրություններ ունեցող, այդ թվում նաև հումանիտար ուղղվածությամբ դիմորդների:


ՀՖՀՀ Licence/Բակալավրիատ ընդունելության մրցույթը բաղկացած է հայերեն և օտար լեզուների (ըստ դիմորդի ընտրության` ֆրանսերեն, անգլերեն կամ գերմաներեն), հասարակագիտության ու մաթեմատիկայի գրավոր քննություններից:

Քննությունների օրերն ու ժամերը

2017թ. ընդունելության մրցույթի ժամանակացույց

Առարկա

Քննության օրը և ժամը

Գնահատականների հրապարակում

Բողոքարկում

Հայոց լեզու

19.06.2017

9:00-12:00

22.06.2017

26.06.2017

Մաթեմատիկա

22.06.2017

9:00-12:00

24.06.2017

27.06.2017

Իրավունքի հիմունքներ

22.06.2017

9:00-11:00

24.06.2017

27.06.2017

Օտար լեզու

24.06.2017

9:00-11:00

28.06.2017

29.06.2017

 

Ընդունելության քննությունների վերջնական արդյունքների հրապարակում

4.07.2017

 

Առաջին կիսամյակի ուսման վարձի վճարում

4.07.17-14.07.17

Դիմորդների փաստաթղթերի ընդունման ժամկետը

2017թ.-ի մայիսի 15-ից հունիսի 15-ն է` երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10:00-ից 16:00:

Անհրաժեշտ  է  ներկայացնել  հետևյալ  փաստաթղթերը.

  • Միջնակարգ կրթության վկայականի պատճենը կամ տեղեկանք դպրոցից 12-րդ դասարանում սովորելու վերաբերյալ
  • 3x4 չափի երկու լուսանկար
  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը: Գործերը հանձնելուց ներկայացվում է բնօրինակը:
  • Զինվորական հաշվառման թերթիկ
  • Գործերի ընդունման համար վճարվող գումարի անդորրագիր  (7200 դրամ)
  • Կամընտրական առարկաների ընտրություն

Հասցե` Դավիթ  Անհաղթի  10, ք.Երևան  0037

Հեռ. (010) 24 96 47

Էլ. հասցե.  Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար

Դիմորդի ուղեցույց 2017-2018

2017թ. ՀՖՀՀ-ի բակալավրիատ ընդունելության կանոնակարգ


Մաթեմատիկա առարկայից ընդունելության քննության ուղեցույց
Մաթեմատիկա առարկայից ընդունելության քննության ժամանակ տրվող բանաձևեր

« Հայոց լեզու » առարկայից ընդունելության քննությանը վերաբերող լրացուցիչ տեղեկություններ