Հայաստանում ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) առևտրի և մարկետինգի ֆակուլտետն առաջարկում է բարձրագույն կրթություն առևտրային գործունեության և մարկետինգի բնագավառներում: Այն ուսանողներին թույլ է տալիս տիրապետել առևտրային գործունեության տարբեր կողմերին, ծանոթացնում է հայկական և արտերկրի շուկաների առանձնահատկություններին: Ապագայում շրջանավարտները կարող են պատասխանատու պաշտոններ գրավել մարկետինգի և առևտրի կազմակերպման ոլորտներում: Վճռականորեն ուղղված դեպի մասնագիտական աշխարհը՝ առևտրի և մարկետինգի ֆակուլտետն ապահովում է մասնագիտացումներ, որոնք, զուգորդված գործնական աշխատանքների հետ, ապագա մասնագետներին թույլ կտան արագորեն անցնել աշխատանքի առևտրի և մարկետինգի, արտահանման և վաճառքի բնագավառներում, ինչպես նաև ստեղծել իրենց սեփական ձեռնարկությունները:
Դիպլոմները
Առևտրի և մարկետինգի ֆակուլտետն առաջարկում է կրթության երկու մակարդակ. Լիսանս/Բակալավր և Մաստեր/Մագիստրատուրա ◊ Կառավարման գիտությունների լիսանս, Առևտրի և Մարքեթինգի մասնագիտացմամբ/համապատասխան բակալավր: ◊ Բիզնեսի կազմակերպում մաստեր, «Առևտուր, Միջազգային գործարարություն մասնագիտացմամբ/համապատասխան մագիստրատուրա
Մանկավարժությունը Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ֆրանսիացի դասախոսների, ինչպես նաև մասնագիտական ոլորտի առանձնահատկություններին քաջատեղյակ հայ դասախոսների ջանքերով ստեղծվել է մի մանկավարժություն, որը հենվում է տեսություն/պրակտիկա հերթագայության վրա և ներառում է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում: Այն նպատակ ունի ուսանողների մոտ զարգացնելու գործն ու միտքը, տեսական ներդրումն ու օգտակարության գիտակցումը, բազմակողմանիությունն ու տեխնիկական հմտությունները համադրելու կարողությունը: Առևտրի և մարկետինգի ֆակուլտետը սերտորեն համագործակցում է այնպիսի ձեռնարկությունների հետ, որոնց հետաքրքրությունը ֆակուլտետի նկատմամբ արտահայտվում է համատեղ իրականացվող պրակտիկաների, կուրսային աշխատանքների և ձեռնարկություններից հրավիրված փորձագետների դասավանդման կազմակերպմամբ:
Ուսման տևողությունը
Լիսանս/Բակալավրում ուսման տևողությունը 4 տարի է, այն հաջորդում է միջնակարգ կրթությանը:
2 տարի Մաստեր/Մագիստրատուրայում ուսման տևողությունը 2 տարի է: Այն կարող է հաջորդել նվազագույնը Լիսանս/Բակալավրին համարժեք մակարդակի դիպլոմին:
Պրակտիկա
4-րդ կուրս Ուսանողների 1-ին պարտադիր պրակտիկան , չորս շաբաթ տևողությամբ, Լիսանս/Բակալավրիատի վերջին կուրսում է: Շնորհիվ մեր ֆրանսիացի գործընկերների որոշ ուսանողներ մասնագիտական միջավայրի հայտնագործման իրենց պրակտիկան կարող են անցնել Ֆրանսիայում կամ Եվրոպայում: Մաստերի 1-ին կուրսում ուսանողները անցնում են 8 շաբաթ տևողությամբ պրակտիկա հայաստանյան ձեռնարկություններում:Պրակտիկայի ավարտին ուսանողը ներկայացնում է պրակտիկայի հաշվետվություն` ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Պաշտպանությունն ընթանում է ֆրանսիացի և հայ անդամներից բաղկացած հանձնաժողովի առջև:
Մաստերի 2-րդ կուրսում ուսանողներն անցնում են 8 շաբաթ տևողությամբ 2-րդ պրակտիկան: Այն աշխատանքային շուկա դուրս գալու նախապատրաստական պրակտիկա է, որի ընթացքում ուսանողները զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ: Այս պրակտիկայի ավարտին նույնպես ուսանողը ներկայացնում է ֆրանսերեն և հայերեն լեզուներով շարադրված հաշվետվություն: Պաշտպանությունն ընթանում է ֆրանսիացի և հայ անդամներից բաղկացած հանձնաժողովի առջև Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի ներկայացուցչի գլխավորությամբ :
Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի կից դեկան` պարոն Ժան-Բատիստ Կարտիե Մարքեթինգ ամբիոնի վարիչ` տիկին Նաիրա Հայրապետյան
Այլ տեղեկությունների համար`
Remerciements a Hayk Vardanyan etudiant de l`UFAR, pour son aide a la conception du present site web.