Notre partenaire
académique


Ցանկ
Երրորդ հաջողված Աֆիշների երեկոն 2006 ÕÕºÕ¸Ö‚Õ´ Ô·Õ¬Õ¥Õ¯Õ¿Ö€Õ¸Õ¶Õ¡ÕµÕ«Õ¶ Õ°Õ¡Õ½ÖÕ¥
ImageՄեթոդոլոգիայի և Մասնագիտական կողմնորոշման ամբիոնի դասախոսների ջանքերով արդեն 3-րդ տարին է ՀՖՀՀ-ում կազմակերպվում է հիանալի ավանդույթ դարձած ԱՖԻՇՆԵՐԻ ԵՐԵԿՈ: Տարեցտարի ուսանողների աֆիշները ավելի գրավիչ և հետաքրքրական են դառնում թե’ ներկայացման բազմազանության, թե’ մտահղացման տեսանկյունից:
 Image4-րդ կուրսի ուսանողները աֆիշների միջոցով փորձել էին ցուցադրել իրենց ընկալումն ու պատկերացումներն ընտրած մասնագիտությունների մասին: Ամենահետաքրքիրն այն էր, որ բոլոր աֆիշներն աչքի էին ընկնում վառ երևակայությամբ, ընտրած մասնագիտությունների մասին հստակ պատկերացմամբ, ինչը դժվարացնում էր դասախոսների, համալսարանի աշխատակազմի, ինչպես նաև 34 տարբեր ձեռնարկություններից(Երևանի Կոնյակի գործարան, Կոկա-կոլա, CAPS, ACBA Credit Agricol, Kotayk այլն) Imageեկած մասնագետների գործը` լավագույն աֆիշների ընտրության հարցում: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր ֆակուլտետից ընտրվեց մեկ լավագույն աֆիշ տեղեկության բովանդակության, որակի և յուրահատկության համար:  

Հուսանք, որ  հիանալի այս ավանդույթը կշարունակվի հետագա  տարիներին ևս, և ուսանողները մեզ կզարմացնեն իրենց մտքի թռիչքով ու վառ երևակայությամբ:

Remerciements a Hayk Vardanyan etudiant de l`UFAR, pour son aide a la conception du present site web.